Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հույսի վերջին երկու տուր

Հույսի վերջին երկու տուր
28.03.2014 | 12:49

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի թագի հավակնորդների մրցաշարի երկրորդ կեսը, ցավոք, անհաջող է դասավորվում Լևոն Արոնյանի համար, որքան էլ նա ավարտված տասներկու տուրից հետո շարունակում է 6,5 միավորով միանձնյա զբաղեցնել երկրորդ հորիզոնականը: Հատկապես ցավագին էր իններորդ տուրում Շահրիյար Մամեդյարովից կրած պարտությունը, որը մրցաշարի առաջատարից՝ Վիշի Անանդից հետ մնալը կրկին հասցրեց մեկ միավորի, որովհետև այդ չարաբաստիկ տուրում աշխարհի նախկին չեմպիոնը կարողացավ առավելության հասնել Վեսելին Տոպալովի նկատմամբ ու ապահովել իր համար հարմարավետ առավելություն: Ասում ենք հարմարավետ, քանզի հավասար միավորների դեպքում, ի հաշիվ առաջին տուրում Արոնյանի նկատմամբ տարած հաղթանակի, ով համարվում էր մրցաշարի բացահայտ ֆավորիտը, հնդիկ գրոսմայստերը կունենա լրացուցիչ գործակիցների առավելություն:
Դառնալով երեկվա հանդիպումներին (Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Կրամնիկի հետ) միայն զարմանալ կարելի է, թե ինչպես բացարձակ շահած դրությունում Անանդը «հաջողեցրեց» Անդրեյկինի հետ պարտիան ավարտել ոչ-ոքի: Համարձակվում ենք ենթադրել, որ եթե աշխարհի նախկին չեմպիոնը շարունակի գործել նման զգուշավորությամբ, ապա Կարյակինի ու Սվիդլերի հետ խաղերից մեկում հաստատ կվրիպի՝ այստեղից հետևելիք անխուսափ ինտրիգով: Մնում է, որ Լևոնը տրամադրված լինի երկու հաղթանակի, որից մեկը պիտի կռի արդեն իսկ Անդրեյկինի հետ խաղում: Հավատանք, ու ամեն ինչ լավ կլինի: Առաջն Աստված:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ